Կիեւում հարգել են արժանապատվության հեղափոխության ժամանակ առաջին զոհերի՝ Սերգեյ Նիգոյանի եւ Միխայիլ Ժիզնեւսկիի հիշատակը:
Մարդիկ Անկախության մայդանից երթով հասել են Գրուշեւսկիի փողոց, որտեղ զոհվել է Սերգեյ Նիգոյանը: Սպանության վայրում հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգել են Սերգեյի հիշատակը եւ ծաղիկներ դրել հուշարձանին:
Դնեպրոպետրովսկի մարզի Բերեզնովատովկա ավանում մարդիկ սկզբում այցելել են դպրոց, որտեղ սովորել է Նիգոյանը: Նրա գերեզմանին է այցելել ավելի քան 400 մարդ:
Հավաքվածների առջեւ ելույթ են ունեցել ուղղափառ գոհեւորականը, ապա նաեւ հայ առաքելական եկեղեցու հոգեւորականը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիհոյանի հիշատակին նվիրված միջոցառումներին կմանսակցի երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն, սակայն նա չեղարկել էր իր այցը՝ վատ եղանակի պատճառով:
Ուկրաինական լրատվամիջոցները հիշեցնում են, որ հունվարի 22-ին լրանում է Երկնային 100-յակի առաջին հերոսների՝ Սերգեյ Նիգոյանի եւ Միխայիլ Ժիզնեւսկիի մահվան մեկ տարին:
20-ամյա Նիգոյանը զոհվել է Գրուշեւսկի փողոցում գտնվողն «Դինամո» մարզադաշտի մոտ տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ ստացած հրազենային վնասվածքից: Սերգեյին գնդակահարել էին առավոտյան ժամը 6-ին, երբ շարունակվում էր հրադադարը «Բերկուտի» եւ ցուցարարների միջեւ:
26-ամյա բելառուս Միխայիլ Ժիզնեւսկին Մայդանի ինքնապաշպանության անդամ էր: Նա զոհվել է առավոտյան ժամը 9-ին՝ որսորդական հրացանից սրտին ստացած հրազենային վնասվածքից:











