Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ հայկական ՏՏ ընկերությունների համար համար մի շարք հեռանկարներ են բացվում։ Այդ մասին այսօր՝ հունվարի 23-ին տեղի ունեցած Հայաստանի ՏՏ ոլորտի վրա եվրասիական ինտեգրման ազդեցության շուրջ քննարկումների ժամանակ լրագրողներին հայտարարել է Հայաստանի նֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր փոխտնօրեն Հայկ Չոբանյանը։
Միեւնույն ժամանակ, նրա խոսքով՝ ԵՏՄ-ին անդամությունը, հարկային եւ մաքսային օրենսդրություններում մի շարք փոփոխությունների է հանգեցրել, ուստի սկզբնական շրջանում ՏՏ գործարարները հարկային եւ մաքսային մարմինների կողմից։ հստակեցումների կարիք ունեն։ «Այսօրվա քննարկման նպատակը հենց դա է», - նշել է Չոբանյանը։ Եւս մեկ խնդիր է մասնագետներին տանը պահելը։ «Ուստի մենք կցանկանայինք, որպեսզի աշխատելով ԵՏՄ-ի գործընկերների համար՝ մեր կադրերը չլքեին Հայաստանը» , - եզրափակել է նա։




























