Հարավային Կովկասում  Եվրամիության հատուկ ներկայացուցչության հնարավոր փակման հարցն առայժմ միայն քննարկվում է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է տարածաշրջանում ԵՄ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին:

Նրա խոսքով, առայժմ կոնկրետ որոշումներ չեն կայացվել, սակայն քննարկումն ընթանում է: «Դա կապված է Եվրամիության նոր դիվանագիտական ծառայության աշխատանքի հետ: Խոստանում եմ, որ ցանկացած դեպքում Հարավային Կովկասը չի մնա ուշադրությունից դուրս»,- նկատել է Սեմնեբին:

Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտնել էր, որ Հարավայի Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնը կարող  վերացվել: