Երեւանը հրավիրել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին այցելել Հայաստան: Այդ մասին հայտարարել է Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը:

Հայ դիվանագետը նշել է Իրանի անկողմնակալ դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Հայաստանի կառավարությունը շնորհակալ է Թեհրանին իր դիրքորոշման համար եւ կարծում է, որ Իրանը հանդես է գալիս որպես տարածաշրջանային խնդիրների լուծման կարեւոր խաղացող:

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե տարածաշրջանային խնդիրների լուծման գործում Իրանի դերը հնարավոր չէ անտեսել: Պաշտոնական Թեհրանն իր վրա միջնորդական դեր է վերցրել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում 1992թ., եւ հայերի ու ադրբեջանցիների միջեւ հրադադարի առաջին համաձայնությունը հայտարարվել է Իրանի կողմից»,- ասել է նա, հաղորդում է ISNA գործակալությունը:

Խոսելով Իրանի ատոմային ծրագրի մասին՝ Գրիգոր Առաքելյանն ասել , թե այդ հարցը պետք է լուծվի բանակցությունների միջոցով: Խոսելով երկու երկրների առեւտրաշրջանառության մասին, դեսպանը նշել է, թե ներկայիս 200 մլն դոլարի առեւտրաշրջանառությունը պետք է ավելացվի: