Եվրասիական տնտեսական միությունում ռոումինգի ամբողջական զրոյացման հնարավոր կլինի հասնել 4-5 տարվա ընթացքում: ԵՏՄ պետությունների հակամենաշնորհային մարմինների ղեկավարների՝ Մոսկվայում կայացած խորհրդակցությունից հետո այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության եւ հակամենաշնորհային կոլեգիայի անդամ Նուրլան Ալդաբերգենովը:

ԲԵԼՏԱ-ի տեղեկացմամբ, նախարարը նշել է, որ ուսումնասիրել են ԵՏՄ երկրների միջպետական ռոումինգի գները, բջջային որոշ օպերատորների տուգանել են:

Մինչեւ 2015 թվականի վերջը ծրագրվում է ԵՏՄ անդամ պետությունների բջջային օպերատորների հետ միջոցներ մշակել՝ ռոումինգի գները նվազեցնելու համար: Բացի այդ, նախատեսվում է արդար ռոումինգի սկզբունքների ներդրման գործողությունների ծրագիր մշակել: