YouTube-ում հայտնված «Մեկ օր կյանքից» անունը կրող 26 րոպե տեւողությամբ փաստագրական ֆիլմը պատմում է հանրահայտ հեռուստասերիալի տեսանկարահանող խմբի մասին, որն աշխատում է Խորվաթիայում, Իռլանդիայում եւ Իսպանիայում, հաղորդում է Gazeta-ն: Տեսանյութում աշխատանքից ստացած իրենց տպավորություններն են կիսում ֆիլմի պրոդյուսերները՝ մասնավորապես Քրիս Նյումանը:
«Սա նման է օդապարիկով թռիչքին: Մի′ մտածիր բարձրության մասին, կարեւոր է, որ օդապարիկը բացվի»,-նշել է Նյումանը:
Դրան զուգահեռ փաստագրական ֆիլմում բացահայտվում են ֆանտաստիկ հեռուստասերիալի նոր եթերաշրջանի որոշ դրվագներ: Իսպանիայի թագավորական պալատում նկարահանված դրվագում, կարելի է տեսնել Սերսեայի(Լենա Հիդի) եւ Նորին Ճնճղուկության (Ջոնաթան Փրայս) հանդիպումը Դորնի Ջրային այգիներում
Նախատեսվում է, որ HBO հեռուստաընկերության «Գահերի խաղը» ֆանտաստիկ հեռուստասերիալի հինգերորդ եթերաշրջանը էկրաններ կբարձրանա 2015թ. ապրիլի 12-ին:











