Ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները փետրվարի 6-ին Արարատի մարզի Ջրահովիտ գյուղում խուզարկություն էին կատարել եւ ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերել:

Խուզարկության ժամանակ հայտնաբերված նռնակների եւ փամփուշտների մասին տանտիրոջ եղբայրը՝ Գեղամ Խաչատրյանը պատմել է, որ հավանաբար դրանք պատկանել են իր հանգուցյալ եղբորը, որն ազատամարտիկ է եղել:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: