Ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները բացահայտել են վերջին տասն օրվա ընթացքում Հրազդանում կատարված գողությունները:
Փետրվարի 1-ին ահազանգ էր ստացվել, որ ավտոմեքենայից գողություն է կատարվել: Մեկ օր անց ոստիկանները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Հրազդանում բնակվող 26-ամյա Խաչիկ Սիմոնյանին, 21-ամյա Նարեկ Ռաֆայելյանին եւ 18-ամյա Ժիրայր Սերեբյակովին: Երիտասարդները մասին 6 գողություն էին կատարել:
Փետրվարի 5-ին նորից ահազանգ էր ստացվել, որ մեքենայից գողություն է կատարվել: Գողությունն այս անգամ կատարել էր 26-ամյա Վազգեն Գալստյանը:
Գողության փաստերով քրեական գործ է հարուցվել: Քննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











