Ղազախստանը ակտիվորեն սատարում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը՝ Ալմաթայում ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական խորհրդի բացման հանդիսավոր արարողության ժամանակ։ Նրա խոսքով, անցկացվել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մի շարք հանդիպումներ։ «Այսօր այստեղ տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նիստը։ Մենք այս հանդիպմանը հաջող ընթացք ենք մաղթում»,- ասել է Նազարբաեւը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ալմաթայում ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական խորհրդի շրջանակներում տեղի կունենան Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հնգակողմ հանդիպումը։