Կոտայքի մարզի Արզնի գյուղի բնակիչ Ռոբերտ Սարխոշեւը կասկածվում է ընկերուհուն դանակահարելու մեջ:

Փետրվարի 9-ին Ռոբերտն ալկոհոլի ազդեցության տակ գիշերով հյուր է գնացել ընկերուհուն, որն ապրում էԲյուրեղավանի հանրակացարանում: Այնտեղ վիճաբանություն է սկսվել եւ Ռոբերտը դանակով հարվածել է ընկերուհուն եւ վնասվածք պատճառել:

Ոստիկանությունում Ռոբերտը հայտարարել է, որ ընկերուհուն պատահաբար է վնասվածքը ստացել:

Դանակն ուղարկվել է փորձաքննության: Քննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: