Ոստիկանության Դիլիջանի բաժնում փետրվարի 7-ին ահազանգ էր ստացվել, որ գիշերը գողացել են Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 52 հասցեում գտնվող ամֆիթատրոնի կենտրոնական մասում տեղադրված մարմարե արձանը:
Ոստիկանության Դիլիջանի եւ Նոր-Նորքի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ փետրվարի 10-ին հանցագործությունը բացահայտվել է:
Պարզվել է, որ գողությունը կատարել են Երեւանի բնակիչներ՝ 1990 թ. ծնված Գեւորգ Գեւորգյանը եւ 1986 թ. ծնված Ասատուր Ծատուրյանը, ովքեր փետրվարի 7-ին, ժամը 01.00-ից 04.00-ն ընկած ժամանակահատվածում, նշված վայրից գողանալով արձանը՝ Գեւորգյանի վարած «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել Երեւան քաղաքի Քոչարյան փողոցի տներից մեկի բակ:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











