Բանգլադեշում 100-ամյա կոկորդիլոսը շատակերության արդյունքում մահացել է: Ըստ The Daily Mail-ի, տարիներ շարունակ ուխտավորները գալիս են Բագերհատ շրջանի տաճարներից մեկը՝ զոհաբերություն կատարելու նպատակով: Մասնավորապես, նրանք ավազանի մեջ այծեր եւ հավեր են նետել՝ հույս ունենալով, որ տնտեսական դժվարին ժամանակներում կոկորդիլոսը հաջողություն կբերի:
Տեղի հոգեւորականների խոսքով, վերջին ամիսներին այցելուների, ինչպես նաեւ զոհաբերությունների թիվն աճում էր: Կենդանուն հետեւող Մուհամմեդ Սարվարն ասել է, որ եթե նախկինում կոկորդիլոսին հիմնականում հավերով էին կերակրում, ապա վերջին շրջանում հավատացյալները սկսել են նրան այծ բերել:
Ուխտավորները ենթադրում էին, որ որքան խոշոր լինի զոհը, այնքան մեծ կլինի իրենց ցանկության իրականացման հնարավորությունը: Արդյունքում կոկորդիլոսը չափազանց գիրացել է:
Gazeta-ի փոխանցմամբ, մինչեւ վերջերս ավազանում չորս կոկորդիլոս էր ապրում, սակայն երեքը ճարպակալման խնդիրների պատճառով մահացել են:











