«ՎիմպելԿոմ» ընկերությունների խումբը ջանքեր կգործադրի փոխարժույթի տատանումների պատճառով  ռոումինգի սակագինը չբարձրացնելու  ուղղությամբ։ Այս մասին փետրվարի 12-ին հայտարարել է ԱՊՀ-ում «ՎիմպելԿոմ»-ի (Beeline ապրանքանիշ) զարգացման հարցերով փոխնախագահ Անդրեյ Պատոկան՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցին հարցին (ֆոտոռեպորտաժ

«Սակագնի վրա իրոք որոշակի ճնշում կա, քանի որ միջօպերատորական հաշվարկը կատարվում է արտարժույթով։ Նշանակում է, որ հայկական դրամով ռոումինգի սակագինը չի կարող չփոխվել։ Լուրջ խնդիր կարող է առաջանալ նաեւ Ռուսաստանում։ «Հուսամ, դրամի փոխարժեքը ամեն դեպքում չի  նվազի, սակայն մեզ համար դա ռոումինգի շահավետության վրա գործադրվող ճնշում է։ Ներկայումս մենք դիտարկում ենք այդ ազդեցությունը նվազագույնի հասցնելու հնարավոր տարբերակները։ Մենք երկար ժամանակ պայքարել ենք ռոումինգի ծառայությունները հասանելի պահելու համար, որպեսզի արտասահման  մեկնող մեր բաժանորդների համար ռոումինգը մնա կապի ամենաբնական միջոցը»,- նշել է Պատոկան։