Եվրասիական տնտեսական միությունում զրոյական ռոումինգին ացումը ժամանակ կպահանջի։ Այդ մասին լրագրողների հետ զրուցյում հայտարարել է Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ընկերություններին հայտնի է եվրասիական մարմինների մակարդակով նման նախաձեռնության մասին, թեպետ, պատրաստի որոշումներ դեռ չկան։ «Մենք գիտենք, որ ԵՏՄ երկրների հեռահաղորդակցության շուկաների կարգավորողները աշխատանք են տանում, մենք նույնպես այդ հարցը քննարկում ենք ՀԾԿՀ-ի հետ։  Հարցը բարձրացվումէ  ոչ առաջին տարին։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես տարբեր երկրների օպերատորներին կհաջողվի կարգավորել միջօպերատորական տարիֆները»,- ասել է նա։ Եվրամիության օրինակով կարելի է ասել, որ հարցն ավելի հեշտ կլուծվի, եթե ինտեգրացիան երկրների միջեւ ավելի սերտ լինի։ «Բոլորը բերում են Եվրամիության ռոումինգի օրինակը, բայց եկեք հիշենք, թե ինչպես առաջացավ ԵՄ-ն եւ ինչքան սերտ է ինտեգրված»,- ասել է Պյատախինը։