Երկու իրանցիներից խոշոր գումար հափշտակած տաքսու վարորդներ Գեւորգ Գեւորգյանը եւ Միշա Ալիյանը ձերբակալվել են: Ըստ ոստիկանության՝ նրանք խաբեությամբ քաղաքով պտտեցրել են երկու իրանցիներին, ապա դանակի սպառնալիքով նրանցից 2000 դոլար եւ 8000 դրամ են հափշտակել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ 172-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է: