Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար   Մանուչեհր Մոթթաքիի հետ։ Պաշտպանության նախարարը կոչ է արել ընդլայնել   երկու երկրների միջեւ եղած կապերը։ Օհանյանն ընդգծել է Իրանի ռազմավարական նշանակությունը Մերձավոր Արեւլքում եւ նշել, որ Հայաստանը պատրաստակամ  է  պաշտպանության եւ տնտեսության ոլորտում կապերի ամրապնդմանը։

Isna գործակալության հաղորդմամբ, նրանք քննարկել են նաեւ տնտեսական համագործակցության հարցեր, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։

Մոթթաքին իր հերթին ընդգծել է տարածաշրջանային անվտանգության հարցերի  լուծման կարեւորությունը «միջտարածաշրջանային մեխանիզմի» միջոցով եւ կոչ է արել ընդլայնել համագործակցությունը Թեհրանի եւ Երեւանի միջեւ։