Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդի հետ։
Իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ Օհանյանն ասել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Իրանի հետ կապերի ընդլայնմանը։
«Իրանի եւ Հայաստանի միջեւ մտերմիկ կապերը նպաստում են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմանը։ Տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի պետությունների համատեղ ջանքերով» - իրանական PressTV-ի հաղորդմամբ՝ ասել է նա։
Վահիդին, իր հերթին, հույս է հայտնել, որ Օհանյանի այցը կնպաստի երկկողմանի կապերի ընդլայնմանը եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը։




























