ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր` հուլիսի 20-ին քննարկելու է նախագահ Բարաք Օբամայի կողմից Թուրքիայում ԱՄՆ-ի նոր դեսպանի պաշտոնում առաջադրված Ֆրենսիս Ռիքարդոնեի թեկնածությունը։

Իսկ հուլիսի 22-ին  նույն հանձնաժողովը քննարկելու է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրված ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի թեկնածությունը: Հիշեցնենք, որ Բրայզայի թեկնածությունը Բարաք Օբաման Սենատին էր առաջարկել մայիսի 25-ին, իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ հավանության էր արժանացրել նրա թեկնածությունը:

Հայկական լոբբիստական կազմակերպությունները պատրաստվում են մի շարք հարցեր առաջադրել Թուրքիայում ԱՄՆ  դեսպանի թեկնածուին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության, Հայաստանի շրջափակման եւ հայ-թուրքական ձախողված արձանագրությունների վերաբերյալ։

Նշենք, որ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվելուց եւ հանձնաժողովի հավանությանն արժանանալուց հետո այս թեկնածությունները պետք է հաստատման դրվեն Սենատում: