Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու առաջարկությունը՝ կոնֆեդերատիվ հարաբերություններ հաստատել Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ, իրավիճակային մանր հայտարարություն է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը։
«Հարավային Օսիան եւ Աբխազիան կորցնելու վտանգի առջեւ կանգնած Վրաստանն այժմ փորձում է Ադրբեջանի օգնությամբ միավորել Ռուսաստանի եւ անուղղակիորեն Հայաստանի դեմ ուժերը»,- ասաց Թորոսյանը։ «Գաղափարը դժվար թե կյանքի կոչվի, սակայն Հայաստանը մեկուսացնելու Ադրբեջանի ցանկությունը անուղղակիորեն համընկնում է Վրաստանի նպատակների հետ»,-նշեց Թորոսյանը։




























