Հայաստանում միջին աշխատավարձի աճը 2010 թվականի առաջին կիսամյակում կազմել է 7,9 տոկոս: Միջին աշխատավարձը հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 103,9 հազար դրամ (շուրջ 285 դոլար), որից  84,5 հազար դրամ (շուրջ 230 դոլար) պետական սեկտորում եւ 130,8 հազար դրամ (շուրջ 360 դոլար) մասնավոր սեկտորում:

Ազգային վիճակագրության ծառայության օպերատիվ տվյալների համաձայն, արտաքին առեւտրի հաշվեկշիռը առաջին կիսամյակում շարունակել է վատթարանալ եւ հասել է 1,28 մլրդ դոլարի, այն դեպքում երբ առաջին 5 ամիսների արդյունքում այդ թիվը կազմում էր 1 մլրդ դոլար: Արտահանումը կազմել է 442 մլն դոլար, իսկ ներմուծումը` 1,72 մլրդ դոլար: