Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, ԵՏՄ երկրների իր գործընկերների հետ, ռոումինգի սակագների հետազոտություն կիրականացնի: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, ՀՀ ԱԺ-ում հայտարարել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ ներկայացնելով Հանձնաժողովի 2015-ի աշխատանքային պլանը:
Նա նշել է, որ ԵՏՄ հակամենաշնորհային կազմակերպություններն արդեն ուսումնասիրում են ռոումինգի սակագները:
Հետազոտությունները վերե են հանել դեպքեր, երբ ռոումինգի սակագները տասնյակ անգամ գերազանցում են սովորական բջջային սակագները: «Մենք առաջարկեցինք առաջիկա 3 տարիներին աստիճանաբար նվազեցնել ռոումինգի ծառայության սակագները եւ մոտեցնել դրանց ինքնարժեքին»,-հայտարարել է Շաբոյանը:




























