Facebook սոցկայքում օգտատերերի հաշիվների արգելափակումների ալիք է բարձրացել, ովքեր նշում են իրենց հոգեւոր աստիճանը:
Ընկերությունն այդ գործողությունները բացատրում է հանդուրժողականության ապահովման միջոցառումներով: Բացի այդ, ըստ օգտատերերի հաղորդագրությունների, ֆեյսբուքյան էջում արգելվում է նաեւ նշել գիտական աստիճանը հայտնում է Pravoslavie.fm կայքը:
Facebook-ի նոր քաղաքականության զոհերի թվում է հայտնի հոգեւորական, ՄՊՀ-ին կից Տատիանա սուրբ նահատակի եկեղեցու երեց Վլադիմիր Վիգիլյանսկին, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Ինչպես շատ հոգեւորականների, ինձ նույնպես արգելափակել են կոչումս նշելու համար: Ստիպված եղա հայրանվան դիմաց նշել երեցի կոչումը: Ստիպված ենք հարմարվել ամերկյան «խոսքի ազատությանը», - սոցկայքում գրել է Վիգիլյանսկին:





























