ԵՏՄ-ն ու իրանը քննարկում են ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիր մշակելու հնարավորությունը: Այս մասին «ԲԵԼՏԱ»-ին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Վիկտոր Խիստենկոյի եւ Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանայիի հանդիպումից հետո:

Միջոցառման ընթացքում քննարկել են ԵՏՄ-ի եւ Իրանի հետագա համագործակցության հնարավորությունն ու ձեւաչափը: Կողմերը պայմանավորվել են, որ փորձագետների բարձր մակարդակի հանդիպումների շարք տեղի կունենա՝ փոխգործակցության ձեւաչափերը քննարկելու համար: Խոսքը նաեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիր մշակելու հնարավորության մասին է:

Խրիստենկոն հայտարարել է, որ Իրանը ԵՏՄ անդամ բոլոր երկրների համար կարեւոր գործընկեր է: