Փրկարարներին հաջողվել է Airblue Airline ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի վայր ընկնելու տեղում վիրավոր ուղեւորների հայտնաբերել: Ինչպես փոխանցում է AFP-ն, Իսլամաբադի մոտակայքում վայր ընկած ինքնաթիռի ուղեւորներից 8-ը փրկվել են: Վերջիններս տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ. նրանց վիճակի մասին տեղեկություններ չկան:
Պակիստանում վթարի ենթարկված Կարաչի-Իսլամաբադ չվերթն իրականացնող Airblue Airline ավիաընկերության մարդատար ինքնաթիռում փրկարարները 5 վիրավորների են գտել, որոնց անմիջապես տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Վիրավորների առողջական վիճակի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ այսօր` հուլիսի 28-ի առավոտյան Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից ոչ հեռու կործանվել է Կարաչի-Իսլամաբադ չվերթն իրականացնող մարդատար ինքնաթիռը, որում եղել է 152 մարդ, այդ թվում ինքնաթիռի 6 հոգանոց անձնակազմը: Նշվում է, որ ինքնաթիռն ընկել է մառախուղի եւ հորդառատ անձրեւի պայմաններում: Ինքնաթիռն ընկել է Պակիստանի մայրաքաղաքի հյուսիսային անտառածածկ տարածքում՝ Հիմալայների նախալեռնային շրջանում: Աղետի վայր ժամանած փրկարարների աշխատանքին խանգարում են տեղատարափ անձրեւն ու ամպամածությունը:




























