Լեոնարդո դա Վինչիի՝ մինչ օրս անհայտ որմնանկարները ցուցադրվելու են հանրությանը։ Միլանի Սֆորցա ամրոցում՝ դքսերի նախկին նստավայրում, որը ներկայումս թանգարան է, ռեստավրատորները վերականգնում են թաքնված գլուխգործոցը։

2013թ. հոկտեմբերին այստեղ հայտնաբերվել էին դա Վինչիի որմնանկարների եւ ուրվանկաների հատվածներ։ Դրանք թաքցված են եղե ծեփի տակ ավելի քան 500 տարի։

Ծառերի ճյուղերի եւ արմատների սեւ-սպիտակ պատկերները ենթադրաբար արվել են փայտածուխով։ Վերականգնողները կարծում են, որ դա Վինչին մտադիր է եղել այնպիսի պատկեր ստեղծել, որը փողոցում գտնվելու պատրանք կստեղծեր։

Հայտնաբերված նկարների մեջ մի քանի տների եւ եկեղեցու պատկերներ են եղել։

Վերականգնողական գործընթացը դեռ չի ավարտվել։ Բայց առաջիկայում այն կդադարեցնեն, որպեսզի արդեն մաքրված որմնանկարները ցուցադրեն այցելուներին։ Հանրության համար սահը բաց կլինի ապրիլի 28-ին։ Որմնանկարները նաեւ լինելու են Universal Exposition 2015 թանգարանային փառատոնի կենտրոնական ցուցանմուշը։ Փառատոնը սկսվելու է մայիսի 1-ից։