Համացանցում մեծ ժողովրդականություն է վայելում տեսահոլովակը, որի հերոսը խելացի եւ համարձակ աղվեսն է, որն ապրում է չերնոբիլյան գոտու այսպես կոչված Կարմիր անտառում, գրում է RG-ն։

Կենդանուն հայտնաբերել են լրագրողները, որոնք նկատել են, որ աղվեսը չի փախչում մարդկանցից եւ նրանց ձեռքից սննունդ է վերցնում։ Մարդկանցից միանգամից մի քանի կտոր հաց եւ երշիկ ստանալով՝ աղվեսը հնարամիտ ջանք է գործադրում ամբողջը միանգամից իր բույնը տեղափոխելու համար։