Ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը, որի համար Femen-ի ուկրաինուհի ակտիվիստները տոն էին կազմակերպել Ժաննա դ’Արկի օրը, որոշել է նրանց դատի տալ։

«Մարին Լե Պենը խնդրել է իր փաստաբանին հայց ներկայացնել  «դիտավորյալ բռնություն ու հարձակում» ինչպես նաեւ «ցույցի ազատության իրավունքի դեմ ոտնձգություն»  հոդվածներով»,- մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն FN տարածած հայտարարությունը։

Մայիսի 1-ին կիսամերկ աղջիկները, որոնց մեջքերին եւ կրծքներին գրված է եղել «Լե Պեն՝ գլխավոր ֆաշիստ», հարձակվել էին ֆրանսիական ծայրահեղ աջ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորիդ վրա, երբ  վերջինս Փարիզում ծաղկեպսակ էր դնում Օռլեանի կույսի հուշարձանին։