Գնաճի ցուցանիշով Հայաստանը նախկին ԽՍՀՄ երկրների շարքում երկրորդ տեղն է գրավում` 2010-ի առաջին կիսամյակի տվյալներով: Տարվա սկզբից գները Հայաստանում աճել են 4,5 տոկոսով: Առաջին տեղում Մոլդովան է, որտեղ գնաճը կազմել է 5,4 տոկոս: Երրորդ տեղում Ղազախստանն է` 4,4 տոկոսով: Այնուհետեւ գալիս են Բելառուսն ու Ղըրղզստանը` 4,1-ական տոկոսով:
Նրանց հաջորդում են Ուզբեկստանը` 4 տոկոս, Ուկրաինան` 3,3 տոկոս, Էստոնիան` 3 տոկոս, Տաջիկստանը` 2,8 տոկոս, Լիտվան` 2,2 տոկոս, Ադրբեջանը` 2,1 տոկոս, Վրաստանը` 2 տոկոս, Լատվիան` 1,8 տոկոս: Թուրքմենստանի մասին տվյալներ չկան:




























