Amnesty International միջազգային կազպակերպությունը կոչ է արել Իրանի իշխանություններին ազատ արձակել ԱՄՆ երեք քաղաքացիներին, որոնց արդեն մեկ տարի է առանց մեղադրանք առաջադրելու եւ գործը դատարան ուղարկելու պահում են անազտության մեջ:
«Նրանց ձերբակալությունից մեկ տարի անց ակնհայտ է դառնում, որ իրանական իշխանությունները չունեն բավարար հիմքեր, այդ երեք անձանց նկատմամաբ դատական հետաքննություն սկսելու համար: Մենք վախենում ենք, որ նրանք կարող են ձերբակալված լինել իրենց քաղաքացիության պատճառով»,- ասել է Amnesty International-ի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով ծրագրի տնօրեն Մալկոլմ Սմարթը:
«Եթե դա իսկապես այդպես է, ապա նրանք անմիջապես պետք է ազատ արձակվեն եւ նրանց պետք է թույլ տրվի հեռանալ Իրանից: Եթե նրանք ազատ չարձակվեն, ապա նրանց պետք է պաշտոնական մեղադրանք առաջադրվի, որից հետո պետք է միջազգային չափանիշներով դատաքննություն ընթանա»,- ասել է նա:
Հիշեփցնենք, որ ԱՄՆ քաղաքացիներ Շեյն Մայքլ Բաուերը, Ջոշուա Ֆելիքս Ֆատալն ու Սարա Էմիլին ձերբակալվել են 2009-ի հուլիսի 31-ին իրանական ուժերի կողմից իրան-իրաքյան սահմանում արշավի ժամանակ եւ մեղադրվում են ԱՄՆ օգտին լրտեսություն կատարելու մեջ:




























