Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է ԵՏՄ հետ համագործակցության աշխարհագրության ընդլայնման անհրաժեշտությունը, մասնավորապես Իրանի հետ։
«Անհրաժեշտ եմ համարում ընդլայնել ԵՏՄ հետ համագործակցության աշխարհագրությունը հարավային ուղղությամբ։ Մասնավորապես, Իրանի հետ առավել սերտ հարաբերությունների հաստատման միջոցով»,- ասել է նա Մոսկվայում Եվրասիական Գերագույն տնտեսական խորհրդի նիստում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։





























