Հայաստանի պատերազմի վետերանների ու զինված ուժերի կոմիտեի նախագահ, հայտնի հետախույզ եւ հասարակական գործիչ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում իր կենսագրության որոշ դրվագներ պատմեց պատերազմի տարիների, վիրավորումներ, հետախուզությունում իր ծառայության մասին: Գնդապետ Պետրոսյանը «Հետախույզի կյանքի էջոր» գրքի հեղինակն է:

Դուրս գալով շրջափակումից եւ ստանալով ծանր վնասվածք, Պետրոս Պետրոսյանը 20 տարեկանում դարձել է Կարմիր աստղի ասպետ: Պատերազմի ավարտից հետո նա ընդունվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: 19449-ին Պետրոս Պետրոսյանն ընտրել է հետախույզի ուղին եւ այդտեղ աշխատել մինչեւ 2003 թվականը: 10 տարի նա եղել է հակահետախուզությունում, հանձնարարություններ կատարել աշխարհի տարբեր երկրներում՝ Լիբանան, Ֆրանսիա, Ամերիկա, Եգիպտոս, Իրաք: Նա 5 լեզու գիտի:

«Ոչ բոլորը կարող են աշխատել հետախոզությունում: Այստեղ կարող են լինել միայն անվերապահ հայրենիքին նվիրված մարդիկ: Հետախույզի գլխավոր որակներն են ազնվություն, համարձակություն եւ կամքի ուժ»,-նշեց Պետրոսյանը:

Նրա որդիները չեն գնացել հոր հետքերով, սակայն թոռը՝ էլի Պետրոս Պետրոսյան, որը շուտով կդառնա 10 տարեկան, պապին հոյւսեր է տալիս: «Հիմա տեխնիկայի զարգացման շնորհիվ աշխատելը հեշտացել է: Հայաստանում կա լավ հետախուզության դպրոց, եւ ես հույս ունեմ, որ երիտասարդ սերունդը մեզնից էլ լավ է աշխատելու»,-նշել է Պետրոս Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: