Աշխարհի կինոքննադատները ներկայացրել են աշխարհի ամենավատ ֆիլմը։

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝  թուրքական քաղաքական մոտիվներով նկարահանված «Ծածկանունը  K.O.Z.» ֆիլմը հայտնվել է imdb.com կայքի «Ամենավատ 100 ֆիլմերը» ցանկի առաջին հորիզոնականում։

Ֆիլմը Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության քարոզչությունն է ներկայացնում, ինչպես նաեւ իշխանության տեսանկյունից ներկայացնում «Գեզի» այգու իրադարձությունները, Գյուլենականների դեմ պայքարն ու «Մեծ կաշառք» գործողությունը։