Պարզվել է «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերված երիտասարդ տղամարդու ինքնությունը: NEWS.am-ին ոստիկանությունից հաստատեցին, որ հայտնաբերվածը 25-ամյա Կարեն Հարությունյանն է, ով մայիսի 10-ին դուրս է եկել տնից եւ այլեւս չի վերադարձել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հաղթանակ» կարմջի տակ այսօր՝ մայիսի 13-ին, երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել: Այս տեղեկությոնը NEWS.am-ի թղթակցին հաստատել էին ոստիկանությունից:
Դեպքի հանգամանքները պարզվում են:











