Հայֆայի համալսարանից հետազոտողներ Ռաֆայել Լինկերը եւ Էլիահու Կելմանը ծրագրային ապահովում են ստեղծել, որը կարող է հաշվել, թե քանի խնձոր կա համակարգչի տեսանելիության գոտում գտնվող ծառերին: Անհրաժեշտ էր ալգորիթմին սովորեցնել տեսնել պտուղները՝ չնայած տերեւներին եւ ճյուղերին: Բացի այդ, համակարգչային օգնականին խանգարում են նաեւ տարբեր գույները, տեսակները եւ խնձորների հասունությունը, ինչպես նաեւ եղանակային պայմաններն ու փոփոխությունները:
Ըստ Vesti-ի, խնդիրների մի մասը լուծում է գիշերային ժամերին աշխատանքը: Սարքը լուսավորում է ծառերը եւ որսում արտացոլվող լույսը:
Գիտնականները պարզել են, որ սարքն իր հաշվարկներում սխալվում է միջինը 20%-ով: Սակայն, իմանալով այդ, կարելի է շտկել հաշվարկները եւ ճիշտ թվեր ստանալ: Այսպես, վերեւում նշված նկարում ծրագիրը 6.687 խնձոր է գտել, մինչդեռ մարդիկ՝ 6.713: Տարբերությունն այնքան էլ մեծ չէ:
Ինժեներների խոսքով, համակարգը հետագայում կօգնի ոչ միայն հաշվել, այլեւ հավաքել բերքը:



























