Թեհրանը Վաշինգթոնի կողմից «Իսլամական պետություն» խմբավորման դեմ լրջորեն պայքարելու պատրաստակամություն չի տեսնում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավազ Զարիֆը Spiegel-ին տված հարցազրույցի ժամանակ։

«Մենք չենք տեսնում, թե ԱՄՆ-ը պատրաստ է լրջորեն պայքարել «Իսլամական պետության» դեմ։ Սակայն մենք պատրաստ ենք աջակցել գլոբալ եւ տարածաշրջանային մակարդակով ձեռնարկած ցանկացած լուրջ փորձի»,- հայտարարել է Զարիֆը;

Նախարարի խոսքով՝ ԻՊ-ը ապակայունացնում է տարածաշրջանում տիրող իրավիճակը, ընդ որում, այն ուժերը, որոնք աջակցում էին ԻՊ-ին  կամ «Ալ Կաիդային» հիմա դարձել են նրանց զոհը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նախարարը նշել է, որ Թեհրանը շարունակում է աջակցել Սիրիայի օրինական կառավարությանը։ «Եթե մենք դա չանեինք, հիմա Դամասկոսում իշխում էին ԻՊ գրոհայինները»,- հայտարարել է նախարարը։

Զարիֆը նշել է, որ նրանք, ովքեր լրացուցիչ պայմաններ են դնում, նպաստում ենայսօր հակամարտության ձգձգմանը։