Թուրքիայի Բուրսա նահանգի խուլ ու համրերի համար դպրոցում ուսուցչուհին ֆիզիկական ուժ է գործադրել աշակերտների նկատմամբ, ինչը տեսագրել եւ տեղադրել են ինտերնետում։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ ինտերնետում հայտնված տեսագրության մեջ ուսուցչուհին ծեծում է գրատախտակի մոտ կանչած աշակերտին, չնայած նա ձեռքի ժեստով ներողություն է խնդրում։ Վիրավորանքներ հասցնելուց հետո ուսուցչուհին գնում է դասարանի վերջին նստարանի մոտ եւ սկսում ծեծել մեկ այլ աշակերտի։
Այս տեսագրությունը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում եւ սոցկայքերում։











