Հոնկոնգի առեւտրային կենտրոններից մեկում աշխատակցիները ոստիկանների հետ փորձել են բռնել վայրի վարազին, որը անհայտ պատճառներով հայտնվել էր խանութում։ Կենդանին ծակել է մանկական խանութի կախովի առաստաղն ու ընկել ուղիղ ցուցափեղկերի վրա՝ տասնյակ այցելուների աչքի առջեւ։

Դեպքի վայր ժամանած անասնաբույժները հանգստացրել են վարազին, տեղափոխել կենդանիների խնամքի կենտրոն։