Հայաստանը պատրաստ է խորացնել Իրանի հետ բանակցությունները՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության համատեքստում: Այս մասին մայիսի 27-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը:
«Ինչու ոչ, եթե ԵՏՄ-ին մեր անդամակցությունը գրավիչ է, այդ թվում՝ Իրանի համար, ապա կարելի է քննարկել այդ հարցի շուրջ համագործակցության միջոցները»,- հայտարարեց փոխնախարարը:
Նշենք, որ մայիսի 8-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Իրանի հետ ԵՏՄ համագործակցության ընդլայնման անհրաժեշտության մասին՝ ուշադրություն դարձնելով ենթակառուցվածքային նախագծերին, որոնք Եվրասիական միությունը կկապեն Հարավ-արեւելյան Ասիային եւ Պարսից ծոցին:




























