Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի դեմ մահափորձի ժամանակ տուժել են լրագրողները:
Իրանական լրատվամիջոցների համաձայն, նախագահի ուղղությամբ նետված նռնակը դիպել է նրան ուղեկցող լրագրողների մեքենային: Արդյունքում մի քանի լրագրողներ վիրավորվել են: Հանցագործն արդեն ձերբակալված է:
Ռուսական լրատվամիջոցների համաձայն, դրանից երկու օր առաջ Ահմադինեջադը հայտարարել էր, որ իր դեմ մահափորձ են պատրաստում Իսրայելի հատուկ ծառայությունները:
Նշենք, որ Իրանի նախագահի դեմ մահափորձի արդյունքում ինքը` Ահմադինեջադը չի տուժել: Դեպքը տեղի է ունեցել Խամեդան քաղաքում նրա ելույթից հետո: Ճանապարհին անհայտ անձը նռնակ է նետել նախագահի մեքենայի ուղղությամբ:




























