Օգոստոսի 4-ի առավոտյան Վասկո քաղաքի «Սադո» բանտից փախել է Հիտլեր անունով 46-ամյա բանտարկյալը, ինչպես նաեւ նրա երկու խցակիցները։
«Երկու մարդ սպանած Հիտլեր Ֆերնանդեսը եւ ոչ պակաս վտանգավոր հանցագործներ Սեբի Ֆերերոն եւ Աբիջիտ Փատիլը կտրել են զուգարանի պատուհանի ճաղավանդակը եւ լուսադեմին՝ մոտավորապես ժամը 3-ին, փախել»,- «The Hindustan Times»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է բանտի ղեկավարը։
Նրա խոսքով, նահանգի ոստիկանությունը լայնածավալ որոնողական աշխատանքներ է սկսել։
Հավելենք, որ Հիտլեր Ֆերնանդեսին ձերբակալել էին թալանելու նպատակով մարդ սպանելու համար։ Երկու տարի առաջ նա եւս մեկ հաջող փախուստ է իրականացրել հենց նույն «Սադո» բանտից, ինչից հետո մինչեւ նոր ձերբակալությունը սպանել է Կարնատակա նահանգի Կարվար շրջանում բնակվող մի կնոջ։




























