Ռուսաստանը արդեն եկող շաբաթ կսկսի Իրանից նավթ ներկրել «նավթ ապրանքի դիմաց» գործարքի շրջանակներում։ Այս մասին Bloomberg-ին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հույս ունենք, որ եկող շաբաթ Ռուսաստանը կներկրի առաջին խմբաքանակը»,- ասել է նախարարը եւ նշել, թե Իրանը պետք է հասկանա, որքան նավթ է ցանկանում գնել Ռուսաստանը։




























