«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանն ամուսնացել է։ Անի Զախարյանի եւ ջութակահար, երգիչ Արսեն Մուրադյանի պսակադրությունը տեղի ունեցավ այսօր՝ հունիսի 7-ին, Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։
Նորապսակները եկեղեցին պատահական չէին ընտրել։ Ինչպես NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անի Զախարյանը, իր ամուսինը որոշ ժամանակ երգել է այդ եկեղեցու երգչախմբում։
Այսօր իմ կյանքի ամենակարեւոր օրն է, այդ իսկ պատճառով շատ հուզված եմ, առավել եւս, որ եկեղեցին մեզ համար հատուկ նշանակություն ունի եւ շատ հոգեհարազատ է»,- ասաց նա՝ նշելով, որ իրենք ամուսանական ճանապարհորդության կմեկնեն Իտալիա։ ։
ՆՔՄԿ ղեկավարը վստահեցրեց, որ ամուսնությունն իր քաղաքական կյանքում պասիվություն չի մտցնի։
«Ամուսնությունն ինձ չի խանգարի, որ քաղաքականությամբ զբաղվեմ, ընդհակառակը այս շրջանում զբաղված էի այն կազմակերպելով և պասիվացել էի, այժմ ավելի ակտիվ գործունեություն եմ ծավալելու»,- ասաց Անի Զախարյանը։
Նշենք, որ Անի Զախարյանը եկեղեցի էր գնացել սպիտակ՝ հարսանեկան զգեստով, հյուրերի ցանկում քաղաքական գործիչներ չկային, միայն նրա ընկերներն ու հարազատներն էին։
Նշենք, որ Անի Զախարյանը եւ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար, Հովհաննես Չեքիջյանի ակադեմիական երգչախմբի երգիչ Արսեն Մուրադյանն նշանադրվել էին մոտ երկու ամիս առաջ Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում։
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











