Բրիտանացի գիտնականները տեղեկացրել են ինքնաթիռների համար եզակի թեւերի ստեղծման մասին: Ըստ Independent-ի, թերությունների եւ վնասվածքների առաջացման դեպքում թեւերը կարող են ինքնուրույն վերացնել դրանք:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, Բրիստոլի համալսարանի գիտնականները տեխնոլոգիան մշակել են երեք տարի շարունակ: Արդյունքները ներկայացվելու են Լոնդոնյան թագավորական ընկերակցության նիստի ժամանակ:

Նախագծին մասնակցած գիտնականները նշում են, որ հայտնագործությունը գրեթե «մոտ է ֆանտաստիկային»: Նրանք նաեւ չեն բացառել, որ առաջիկայում այս տեխնոլոգիան կարող է կիրառվել տարբեր ոլորտներում: