Գիտնականները նոր հետազոտության ժամանակ Պուերտո Ռիկոյի ափերին 52 օր են անցկացրել: Այդ ընթացքում մասնագետները 12 անգամ հեռակառավարվող սարք են ջուրն իջեցրել, որը ծովային կենդանիների նոր տեսակներ է նկարահանել: 40 գիտնականներ այժմ աշխատում են նոր տեսակների դասակարգման ուղղությամբ:
52 օրվա աշխատանքի արդյունքները մասնագետները տեսահոլովակի տեսքով տեղադրել են համացանցում:
Ըստ Svopi-ի,գիտնականներին հաջողվել է շուրջ 100 տեսակի ձկներ եւ 50 տեսակի կորալ հայտնաբերել: Դրանք նման չեն գիտությանը հայտնի որեւէ տեսակի:











