Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի հնգօրյա նիստի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում համախմբված Քրիստոնեական Եկեղեցիների 40 ներկայացուցիչները հունիսի 10-ին, առավոտյան ժամը 10:00-ին, կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ համատեղ աղոթք կկատարվի Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների համար:
Հուշահամալիրում կհրապարակվի նաեւ ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առիթով:





























