Տարեց տղամարդը համացանցի նոր հերոս է դարձել: Նրա մասնակցությամբ տեսանյութը չորս օրվա ընթացքում շուրջ 900 հազար դիտում է ունեցել: Դրանում երեւում է, որ տղամարդը դուրս է գալիս խանութից, ինչից հետո նրան մի երիտասարդ է մոտենում: Չնայած տեսանյութում ձայն չկա, բայց ժեստերից պարզ է դառնում, որ նա ինչ-որ բան է պահանջում տարեց տղամարդուց: Նրա կողքին եւս երկու երիտասարդ են երեւում:

Ըստ RG-ի, այդ ժամանակ տեղի է ունեցել անսպասելին. պապիկը հանկարծ ուժեղ հրել է առաջին երիտասարդին: Երբ նրան երկրորդ երիտասարդն է մոտեցել, տարեց տղամարդը նույնիսկ չի խոսել նրա հետ եւ անմիջապես հարվածել է: Երբ նա գետին է ընկել, պապիկը սառնասրտորեն սկսել է առաջին հարձակվողի հաշիվները մաքրել: