Ամերիկյան Օհայո նահանգում 2.200 խոճկոր տեղափոխող բեռնատարը վթարի է ենթարկվել, ինչի արդյունքում նրանցից 1.700-ն այս ու այն կողմ են փախել, իսկ 500-ը մահացել են: Վարորդը չի տուժել, փոխարենը վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել խցիկում գտնվող ուղեւորը:

Ըստ BuzzFeed-ի, տեղի իշխանությունները ստիպված են եղել բռնել խոճկորներին: 1.500-ին հաջողվել է բռնել, մյուսները թաքնվել են մոտակա անտառներում:

Vesti-ի հաղորդմամբ, 8 ամսական խոճկորներին Հարավային Կարոլինայից Ինդիանա էին տանում: Այնտեղ նրանց մեծացնելուց հետո պետք է սպանդանոց ուղարկեին: