Թուրքիայի արեւելյան Ագրըի շրջանում թուրք-քրդական հերթական բախման հետեւանքով սպանվել է մեկ թուրք զինվեր եւ 6 քուրդ ապստամբ: Հաղորդում է Press TV-ն:

Նշվում է, որ Քրդական բանվորական կուսակցության ապստամբները հարձակվել են նաեւ Դիարբեքիրի ոստիկանության բաժանմունքի վրա: Վիրավորվել են թուրք զինծառայողներ:

Մեկ այլ միջադեպ էլ գրանցվել է Հաքքարի մարզի լեռնային շրջաններում, որտեղ երեք քուրդ է սպանվել` թուրքական անվտանգության ուժերի հետ բախման արդյունքում: PKK_ի եւս երեք մարտիկներ եւ երկու թուրք ոստիկաններ ստացել են թեթեւ վնասվածքներ, Վան քաղաքում նահանգապետի գրասենյակի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում: