YouTube-ում գերհստակ 8К UHD որակով (7680 X 4320 պիքսել) տեսահոլովակ է հրապարակվել։ Այս մասին տեղեկացնում է The Next Web-ը։

Ghost Towns անունը կրող հոլովակում ներկայացվում է լքյալ քաղաք, որով շրջում են հոլովակի հեղինակները։ Նշվում է, որ հոլովակը նկարահանվել է RED Epic Dragon 6K-ի օգնությամբ, իսկ հետո մոնտաժվել է Adobe After Effects-ով։

YouTube-ը պնդում է, որ 8К  ձեւաչափով հոլովակ տեղադրելու գործառույթը գործում էր 2010թ., սակայն, ըստ երեւույթին, հոլովակը հայտնվել է համեմատաբար վերջերս։