Տեսախցիկն արձանագրել է մայիսի 23-ին Վանաձորում տեղի ունեցած գողությունը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում մայիսի 23-ին անհայտ անձը մի կնոջից հափշտակել է ոսկյա խաչ, կախազարդ եւ դիմել փախուստի:
Տեսանյութում առկա տղամարդուն ճանաչողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Տարոնի բաժին կամ զանգահարել (0322) 2-02-02 հեռախոսահամարով:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:











